ԿԻՆ: Ինտիմ
Հեշտոցային արտադրություն
Երբ կանայք խոսում են «իրար մեջ», նրբորեն տեղեկանում են, թե արդյոք նորմա՞լ երևույթ է հեշտոցից արտադրությունը, և շատ հաճախ էլ ի պատասխան լսում, որ նման բան չպետք է լինի: Մինչդեռ պետք է հատկապես երիտասարդ աղջիկներն ու կանայք իմանան, որ այո, հեշտոցային արտադրությունը բնական երևույթ է. այն կարող է լինել նորմալ ու ախտածին:
Այսինքն` մի անհանգստացեք, կանայք, եթե ունեք արտադրություն, դա բնական է: Սակայն, արժե խոսել արտադրության տարբեր տեսակների մասին ու, թե որ դեպքում պետք է զգոն ու զգաստ լինել:
Կնոջ առողջությունը
Հեշտոցի հիմնական ֆունկցիան արգանդ ու մյուս վերարտադրողական օրգաններ տանող ուղի ծառայելն է: Հեշտոցի բնական թթվային միջավայրն արգելակում է հիվանդածին մանրէների բազմացումն ու վարակների առաջացումը: Այն ձևավորվում է բնական, «լավ» մանրէների շնորհիվ: Առողջ հեշտոցն ինքնամաքրվում է, այն մշակում է արտազատուկ, որն օրգանիզմից դուրս է գալիս արտադրության տեսքով: Արտազատուկի հավասարակշռությունը կարող է խախտվել այդ թթվային միջավայրի համար զանազան օտար նյութերի ազդեցությամբ:
Նորմալ արտադրություն
Արժե կրկին նշել, որ հեշտոցային արտազատուկ ունենում է յուրաքանչյուր կին: Հեշտոցում ու արգանդավզիկում գտնվող գեղձերը ոչ մեծ քանակությամբ լորձ են մշակում, որն օրգանիզմից դուրս է գալիս մեռած բջիջների հետ` այդպիսով մաքրելով ներքին սեռական օրգանները: Ստացվում է, որ այդ արտազատուկները մաքրում են սեռական ուղիներն ու բնական քսուքի դեր կատարում, կանխում վարակների տարածումը: Այն հոտ չունի, իսկ եթե ունի էլ, ապա տհաճ չէ, թափանցիկ է կամ էլ սպիտակավուն, դուք այն կարող եք նկատել սպիտակեղենի վրա:
Արտադրության վրա ազդող պատճառներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել
Դաշտանային ցիկլի խանգարում, սթրես, հղիություն, դեղորայքի ընդունում (այդ թվում` հորմոնային, ինչպիսին, ասենք, հակաբեղմնավորիչներն են), սեքսուալ գրգռվածություն, կրծքով կերակրելու շրջան, ձվազատման շրջան, սխալ սնունդ:
Ինտիմ հիգիենայի որոշ միջոցներ, հեշտոցային ցողումները, պարֆյումերային գելերն ու օճառները, ինչպես նաև հակաբիոտիկները կարող են խախտել օրգանիզմի բնական pH հավասարակշռությունն ու վարակների փոխանցման պատճառ դառնալ: Շաքարախտով հիվանդ հղիների մոտ նույնպես խախտվում է հեշտոցի թթվային միջավայրը, լորձի մեջ կարող են ախտածին մանրէներ լինել:
Վարակի առկայությունը կարելի է մի քանի նշաններով հայտնաբերել
Արտադրության գույնի, բաղադրության ու քանակի փոփոխությամբ, անընդհատ արտադրության առկայությամբ, քորի, անհարմարության զգացումով ու գրգռվածությամբ, միզարտադրության ժամանակ այրոցքի զգացումով, դաշտանային ցիկլով չպայմանավորված արյան հետքերով, կաթնաշոռ հիշեցնող բաղադրությամբ, տհաճ հոտով, գույնի փոփոխությամբ (դեղնավուն, կանաչավուն կամ մոխրագույն):
Նման երևույթներ նկատելու դեպքում առանց հետաձգելու դիմեք բուժող բժշկին, որը կախտորոշի ու բուժում կնշանակի: Ծանոթ կանանց ու ընկերուհիների հետ զրույցներում կատարած բացահայտումներն էլ ինքնագործունեությամբ զբաղվելու հիմք չեն:
Մեդ-Պրակտիկ
05.03.2015
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեր նշած մեթոդը չի կարող հետագայում խնդիրներ առաջացնել հղիության հետ կապված: Ընդհանրապես ցայլային շրջանի (բիկինիի հատված) անցանկալի մազերը հեռացնելիս ցանկալի է ընտրել հնարավորինս անվտանգ միջոց: Ճառագայտային` լազերային կամ ֆոտոէպիլյացիան ցանկալի չեն տվյալ հատվածի մազերը հեռացնելու համար, դրանք կարող են վնասել կոնքի խոռոչի օրգաններին: Կարող եք կատարել օրինակ ասեղային էպիլյացիա:
Anna
15.02.2015
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի Kara, կրկին դիմեք մասնագետի հարկավոր է անցնել լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Որից հետո կնշանակվի հակաբիոտիկային թերապիա:
Kara
22.09.2014
Կարդացեք նաև
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...
Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...
Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...
Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...
Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...
Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...
Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...
Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...
Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն